14:09 12.03.2025
Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություններ է ակնկալում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալԿրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […] ...
13:53 12.03.2025
Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցովՀայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով։ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները հրապարակված են ԱԺ կայքում։ ...
13:51 12.03.2025
ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքներըԵվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […] ...
13:45 12.03.2025
Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ ՊեսկովԿրեմլը չի բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […] ...
13:35 12.03.2025
Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին․ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
13:29 12.03.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկակացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ: ...