10:51 11.03.2025
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի` հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումները կզուգորդվեն շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը արվեստի բնագավառներում, ինչպես նաև բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։
Արվեստագետների ընտրությունը կկատարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ հարցազրույցի միջոցով:
2025 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում կիրականացվի 42 հանդիպում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 42 արվեստագետ:
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. մարտի 21-ը ներառյալ:
Հայտաձևը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում զանգահարել +374 95112292 հեռախոսահամարով (Հռիփսիմե Ալեքյան՝ ծրագրի գլխավոր համակարգող):
13:51 12.03.2025
ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման արդյունքներըԵվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […] ...
13:45 12.03.2025
Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է ծագել․ ՊեսկովԿրեմլը չի բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […] ...
13:35 12.03.2025
Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին․ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
13:29 12.03.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկակացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ: ...
13:23 12.03.2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱլբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ […] ...
13:18 12.03.2025
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 13-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Սա կլինի Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցը բելառուսական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն հեռանկարները և արդի միջազգային հարցեր։ ...