Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհի և տարածաշրջանի անվտանգության հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+14.09 oC

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհի և տարածաշրջանի անվտանգության հարցերը

09:50 11.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով ժամանել է Ջիդդա քաղաք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար։

Թագաժառանգ արքայազնը և պետքարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, հաղորդում է Սաուդյան Արաբական գործակալությունը:

Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կկայանան մարտի 11-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի խոսքով՝ Ջիդդաում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները

13:07 12.03.2025

Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները: Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ն Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: ...

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

13:00 12.03.2025

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ […] ...

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

12:57 12.03.2025

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

ԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։ ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

12:49 12.03.2025

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ...

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

12:46 12.03.2025

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

BACK_TO_TOP