09:35 11.03.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել 800 միլիարդ եվրո արժողությամբ Եվրոպայի ռազմականացման ծրագիրը, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում։
«Սա ռազմատենչ եվրոպական էլիտաների խելագար ծրագիրն է։ Բավական է պատերազմներ, ներդրումներ մի արեք պատերազմների մեջ, ներդրումներ կատարեք զարգացման մեջ»,- ասել է Վենեսուելայի առաջնորդը Venezolana de Televisión հեռուստաալիքով։
Նախագահը հիշեցրել է, որ «դարեր շարունակ Եվրոպան պատերազմի մեջ էր, և երկու ավերիչ համաշխարհային պատերազմները միլիոնավոր կյանքեր խլեցին»։ Նա առաջարկել է Եվրամիությանը «800 միլիարդ եվրո մահաբեր և կործանարար զենքերի մեջ ներդնելու փոխարեն այդ միջոցները ներդնել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի երկրների զարգացման մեջ»:
Մադուրոն դիմել է Եվրոպայի ժողովրդին՝ կոչ անելով «դուրս գալ փողոց և հանդես գալ ընդդեմ պատերազմի, հանուն կյանքի, խաղաղության և զարգացման»:
13:18 12.03.2025
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն մարտի 13-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Սա կլինի Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցը բելառուսական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն հեռանկարները և արդի միջազգային հարցեր։ ...
13:12 12.03.2025
Իրանը դեռ չի ստացել միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակըԻրանը դեռևս չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն միջնորդը շուտով այն կհանձնի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել, պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն կհասցնի Թեհրան»,- […] ...
13:07 12.03.2025
Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները: Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ն Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: ...
13:00 12.03.2025
Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբԱմերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ […] ...
12:57 12.03.2025
ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումըԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։ ...
12:49 12.03.2025
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ...