Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+18.09 oC

Թագավոր Չարլզ III-ը ներկայացրել է սիրելի երգերի ցանկը

01:17 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։

Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը:

Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս Ջոնսի և բրիտանացի երգչուհի Ռեյի երգերը։ Ցուցակում են նաև Դայանա Ռոսի «Upside Down» և Բեյոնսեի ու Ջեյ Զիի «Crazy In Love» երգերը։

Չարլզ III-ը նշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում երաժշտությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել:

«Այն ունի ուրախ հիշողություններ արթնացնելու, տխրության ժամանակ մեզ մխիթարելու և հեռավոր վայրեր տանելու ուշագրավ հատկություն։ Բայց թերևս ամենից շատ այն կարող է բարձրացնել մեր տրամադրությունը և բերել մեզ ուրախություն»,- ասել է թագավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.03.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

17:54 12.03.2025

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […] ...

Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 12.03.2025

Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […] ...

Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

17:39 12.03.2025

Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել է

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Երկրաշարժ՝ Հայաստանում

17:31 12.03.2025

Երկրաշարժ՝ Հայաստանում

Մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

17:26 12.03.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին Հանդիպումը մեկնարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին անդրադարձով։ Զրուցակիցները քննարկել են համաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաև այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում։ Նախարարը նշել է, որ […] ...

BACK_TO_TOP