01:34 11.03.2025
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին:
Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գրոգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներցի մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով, որտեղ Էդուարդ Գևորգյանը ելույթ կունենան միջազգային հանդիսատեսի առջև:
Այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ դաշնակահարների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և Սերբիայից: Փառատոնի ծրագիրը ներառում է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ և միջազգային կարիերայի ցանց, որոնք նախատեսված են երիտասարդ երաժիշտներին առաջնորդելու դեպի հաջողակ միջազգային կարիերա և նրանց ներկայացնելու համաշխարհային երաժշտական հանրությանը:
Հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանի մասնակցությունը այս նշանավոր միջոցառմանը ոչ միայն արտացոլում է նրա բացառիկ երաժշտական տաղանդը, այլ նաև նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ ցուցադրելով հայ տաղանդը համաշխարհային բեմում:
Էդուարդի մասնակցությունը հպարտության պահ է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համար, քանի որ արդեն 3 տարի հանդիսանալով Հիմնադրամի կրթաթոշաակառու և մասնակցելով Հիմնադրամի կրթական ծրագրերին, վարպետության դասերին և համերգներին՝ նա էլ ավելի է կարատելագործել իր տաղանդն ու հմտությունները: Այսօր նրա մասնակցությունը նաև վկայում է Հիմնադրամի նվիրվածությունը պատանի տաղանդներին աջակցելուն և ավելի է ընդգծում Հիմնադրամի աճող ազդեցությունը Հայաստանում դասական երաժշտության և մշակութային ժառանգության ապագայի ձևավորման և միջազգային ասպարեզում հայ երաժիշտների առաջխաղացման գործում:
Berliner Klavierfesttage-ը համախմբում է աշխարհի ամենավառ երիտասարդ դաշնակահարներին՝ խթանելով մի միջավայր, որտեղ և՛ զարգացող տաղանդները, և՛ կայացած արվեստագետները փոխանակում են մտքերը, ոգեշնչում միմյանց և կիսում իրենց երաժշտությունը աշխարհի հետ:
21:44 11.03.2025
Երևանի նոր կանաչ պատկերը2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև […] ...
21:35 11.03.2025
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան. ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայից: ...
21:26 11.03.2025
«Յուվենտուսը» 1967 թ-ից ի վեր վատագույն արդյունքն է գրանցելԻտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը», 0-4 հաշվով պարտվելով «Ատալանտային», վատագույն արդյունքն է գրանցել 1967 թ-ից ի վեր, հայտնում է Opta-ն։ Իտալիայի առաջնությունում սեփական դաշտում նախորդ անգամ չորս և ավելի գնդակի տարբերությամբ «Յուվենտուսը» պարտվել էր 1967թ. հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը թուրինյան դերբիում «Յուվենտուսը» նույն` 0-4 հաշվով զիջել էր «Տորինոյին»։ 28 խաղից հետո «Յուվենտուսը» 52 միավորով […] ...
21:17 11.03.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 11-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
21:09 11.03.2025
Դավիթ Խուդաթյանը Գյումրիում այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» կառուցման շինհրապարակՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Գյումրիում այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» սպորտային համալիրի կառուցման շինհրապարակ: Նախարարը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել: ...
21:00 11.03.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Միխաիլ Բլոխին» և «Մարինե Ալախանյան» ԱՁ-ներ, «Մաննի Մոթորս» ՍՊԸ, Գ․Մահարի փ. 125 Ա, 127 շենքեր, 11։00-17:00 Նազարբեկյան թաղ․ 1ա, 1բ, 2, […] ...