00:59 11.03.2025
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։
Բացի այդ, գլխավոր վարչությունում քննվում է նաև մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի և մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
Ն.Գ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշումներով վերը նշված քրեական վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։
Քննչական խմբերը 2025 թվականի մարտի 7-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների ակտիվ օժանդակությամբ և մասնակցությամբ թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում իրականացրել են միաժամանակյա խուզարկություններ։
Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):
7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:29 11.03.2025
2025 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաքը Ապարանն է19:06 11.03.2025
Արարատ Միրզոյանի հարցազրույցը հնդկական առաջատար WION լրատվամիջոցին20:45 11.03.2025
Ռոնալդուն 927-րդ գոլն է խփել․ Ասիայի ՉԼՍաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է իրանական «Էսթեղլալին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, մեկ գոլ էլ խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Սա նրա 927-րդ գոլն էր կարիերայում։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով, «Ալ Նասրը» դուրս […] ...
20:39 11.03.2025
Հանդիպում ունեցա Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հանդիպում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների հետ։ ...
20:28 11.03.2025
Էկոկրթական հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հետՇրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են էկոկրթական հանդիպումները, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և խթանել պատասխանատու վարքագիծը շրջակա միջավայրի նկատմամբ։ Հանդիպումները կենտրոնանում են տարբեր թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխություն, անտառների պահպանություն, աղբի տեսակավորում, էներգաարդյունավետ վարքագիծ, կենսաբազմազանության պահպանություն և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Հանդիպումների ընթացքում դպրոցականները, ուսանողները և տարբեր ոլորտների մասնագետներ […] ...
20:16 11.03.2025
Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էրՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ ՏԿԵ փոխնախարարներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի և այլ պատասխանատուների հետ նախ դիտարկել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Այնուհետև այցելել ենք Ախուրյան համայնքի Կառնուտ […] ...
20:07 11.03.2025
Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղըԱլբանիայի մայրաքաղաքում ավարտված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ (ոսկե, արծաթե, բրոնզե)։ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Լևիկ Միքայելյանը։ 92 կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 125 կգ քաշային կարգում Խաչատուր […] ...
20:02 11.03.2025
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձԱրագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ […] ...