18:53 10.03.2025
Գյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։
Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել հանդիպել ու լսել Գյումրու մշակույթի վերածնության նախանձախնդիր մաեստրոյին․
«Ես ուզում եմ խոսել իմ մանկության հիշողություններից, երբ աղետալի երկրաշարժից հետո ոչ միայն շենքերը, այլև մարդկանց հոգիներն էին փլուզվել, մշակույթն էր փլուզվել։ Դուք ձեր քայլով ոչ միայն շենքը փրկեցիք ոչնչացումից, այլև մարդկանց հոգիներն ու մարդկանց հոգիների մեջ նորից նոր երաժշտություն բերեցիք։ Բոլորիս սովորեցրեցիք, որ լավագույնին կարելի է հասնել քայլ առ քայլ, պայքարելով, չարչարվելով։ Հիշողությունները, որ կան բոլորիս մեջ միայն շենքի վերակառուցման մասին չեն, այլև ամուր կամքի և այդ կամքով պայքարելու մասին են։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք արել եք, բոլորիս համար մեծ պատիվ է ձեզ այստեղ տեսնելը»։
«Այս հողում ծնվել են հայ մեծամեծ մարդիկ, հայ մշակույթի նշանավոր գործիչներ և մեզ համար դա մեծ պատիվ է։ Կարող ենք փաստել, որ կյանքը պետք է սովորեն գյումրեցիներից, գյումրեցին անմահ է և անմահ էլ կմնա։ Ժամանակին մենք հասկացանք, որ մեր հայրենիքը մեր ձեռքով պետք է վերակառուցենք։ Այս սկզբունքով առաջնորդվեցի այդ տարիներին, երբ ձեռնարկեցի այս շենքի վերակառուցումը։ Գյումրեցիները հպարտ ու պայքարող են։ Հիշում եմ այդ ժամանակ այս շենքը քարուքանդ վիճակում էր, խնդրեցի, որ շենքը ինձ նվիրեն, լուսահոգի Հասմիկ Կիրակոսյանն այդ հարցում ինձ շատ օգնեց։ Անթիվ անհամար մարդկանց դրամահավաքի, համատեղ ջանքերի արդյունքում քարուքանդ եղած շենքը վերակառուցվեց։ Եվ երբ գալիս եմ Գյումրի արդեն հուզվում եմ, քանի որ սերն առանց հուզմունքի ու արցունքի չի լինում»,- նշել է մեծանուն կոմպոզիտորը։
Մաեստրոն սիրով համաձայնել է չափ տալ իր հանրաճանաչ «Նոստալգիա» ստեղծագործությանը, հանդիպման ավարտին Լորիս Ճգնավորյանին հանձնվել է «Կոմիտասական» անունով հուշամեդալ, որը քանդակված է փամփուշտի վրա, հուշամեդալի վարպետը Արտակ Թադևոսյանն է։
00:27 11.03.2025
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիրԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր […] ...
00:19 11.03.2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ և այցելել «Դպրոցասեր» կրթահամալիրՄարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։ Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 […] ...
00:15 11.03.2025
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոնԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ ...
00:08 11.03.2025
Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազությունԳյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ […] ...
23:57 10.03.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակելՀնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […] ...
23:46 10.03.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենաՄարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով […] ...