18:14 10.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է:
Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա:
Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:
00:08 11.03.2025
Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազությունԳյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ […] ...
23:57 10.03.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակելՀնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […] ...
23:46 10.03.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենաՄարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով […] ...
23:37 10.03.2025
Ստուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակովԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ […] ...
23:25 10.03.2025
Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […] ...
23:14 10.03.2025
Սերոբյանի առաջին արդյունավետ գործողությունը «Շերիֆում»Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Սելեմետի «Սպարտային»։ «Շերիֆից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, նորեկ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և ավելացված չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռաշիդ Ականբիին։ Հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր թիմում։ Նա […] ...