Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+9.09 oC

Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ

17:45 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու վնասել է սննդի օբյեկտի դիմաց կայանված «Ford»-ը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, տուժածների և «Ford»-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակել

23:57 10.03.2025

Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդյունավետ է որակել

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արդյունավետ քննարկումներ ենք ունեցել առևտրի, ներդրումների, կրթության, կապերի, մշակույթի զարգացման հարցերով: Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենա

23:46 10.03.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենա

Մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով […] ...

Ստուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով

23:37 10.03.2025

Ստուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ […] ...

Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի է

23:25 10.03.2025

Միսաք Մանուշյանի կիսանդրու մրցույթի հաղթողը հայտնի է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել  Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […] ...

Սերոբյանի առաջին արդյունավետ գործողությունը «Շերիֆում»

23:14 10.03.2025

Սերոբյանի առաջին արդյունավետ գործողությունը «Շերիֆում»

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Սելեմետի «Սպարտային»։ «Շերիֆից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, նորեկ Արթուր Սերոբյանը, որը փոխարինման է մտել 55-րդ րոպեին և ավելացված չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռաշիդ Ականբիին։ Հայ ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր թիմում։ Նա […] ...

Սիրիայի հայերին շարունակում է վտանգ սպառնալ

23:01 10.03.2025

Սիրիայի հայերին շարունակում է վտանգ սպառնալ

Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […] ...

BACK_TO_TOP