17:19 10.03.2025
Մարտի 10-ին՝ ժամը 12:58-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել է խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։
23:01 10.03.2025
Սիրիայի հայերին շարունակում է վտանգ սպառնալՍիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […] ...
22:50 10.03.2025
Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Dodge»-ն ու «Foton» բեռնատարը. կա վիրшվորՄարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […] ...
22:42 10.03.2025
Նեյմարը 17 ամսվա դադարից հետո Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում է«Սանթոսի» հարձակվող Նեյմարը վնասվածքով պայմանավորված գրեթե 17-ամսյա դադարից հետո վերադարձել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակ և կարող է մասնակցել Կոլումբիայի ու Արգենտինայի հավաքականների դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին: Բրազիլիայի հավաքականն առանց իր պատմության գլխավոր ռմբարկուի էր մնացել 2023 թվականի հոկտեմբերից, երբ նա ծնկի ծանր վնասվածք էր ստացել: Նեյմարը, որը հավաքականի կազմում 128 խաղում […] ...
22:35 10.03.2025
ՏԿԵ նախարարն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու օդանավակայանի աշխատանքին: «ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել ենք տարածքում, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին, […] ...
22:21 10.03.2025
Մտահոգված եմ. ԱՄՆ-ից քաղաքական գործիչը հայ-ամերիկյան հարաբերությունների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […] ...
22:12 10.03.2025
Ռուբիալեսի գործը շարունակվում է, դատախազությունը դժգոհ է դատարանի որոշումիցԻսպանիայի դատախազությունը բողոքարկել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի պատժի վճիռը և նոր հետաքննությունն է պահանջել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ռուբիալեսը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել էր 10.800 եվրոյով: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին նաև արգելվում էր 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին […] ...