15:42 10.03.2025
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։
Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ:
Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ Համապատասխան քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։
Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։
21:00 10.03.2025
Ռանոսը խաղաժամանակ չի ստացելԵրկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։ ...
20:55 10.03.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համարՎաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […] ...
20:48 10.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկանՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի […] ...
20:40 10.03.2025
«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջԼոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […] ...
20:31 10.03.2025
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակՍփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։ Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև […] ...
20:24 10.03.2025
Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցինՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Թրամփի եւ Պուտինի հանդիպման կոնկրետ ժամկետ չի նշվում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ ...