15:32 10.03.2025
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ կատարվող բարեփոխումների ընթացքը՝ ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև օտարերկրյա անձանց դատավարությունների ժամկետների կրճատման վրա։
Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
21:28 10.03.2025
«Ռեալը» Կիլիան Մբապեին վճարել է պայմանագրով նախատեսված 117 միլիոն եվրո բոնուսըEl Nacional-ը հայտնել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։ Աղբյուրի համաձայն, «Ռեալը» վերջերս ֆրանսիացի հարձակվողին 117 միլիոն եվրո պայմանգրով նախատեսված բոնուս է վճարել՝ գումարած տարեկան աշխատավարձը: Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, […] ...
21:19 10.03.2025
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Bitarchitects ընկերության հիմնադիր Թերի Բիթարի հետԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել տնտեսական և առևտրային հնարավոր համագործակցությունների, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերհանման ուղղությամբ։ Այդ համատեքստում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «Bitarchitects» ընկերության հիմնադիր տիկին Թերի Բիթարի և ընկերության խորհրդատվական թիմի հետ։ ...
21:00 10.03.2025
Ռանոսը խաղաժամանակ չի ստացելԵրկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։ ...
20:55 10.03.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համարՎաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […] ...
20:48 10.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկանՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի […] ...
20:40 10.03.2025
«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջԼոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […] ...