15:21 10.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝
ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը,
Նախագծով առաջարկվում է նաև վերը նշված հոդվածում կատարել լրացում և սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ,
Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ:
Հարկ է նկատել, որ մինչև նշված Նախագծի շրջանառությունն էլ բնակարանային ապահովության հարցերի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից Պաշտպանի աշխատակազմ պարբերաբար ստացվում են բողոքներ: Դրանց մանրամասն անդրադարձ է կատարվել Պաշտպանի տարեկան հաղորդումներում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող Նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները:
21:19 10.03.2025
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Bitarchitects ընկերության հիմնադիր Թերի Բիթարի հետԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել տնտեսական և առևտրային հնարավոր համագործակցությունների, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերհանման ուղղությամբ։ Այդ համատեքստում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «Bitarchitects» ընկերության հիմնադիր տիկին Թերի Բիթարի և ընկերության խորհրդատվական թիմի հետ։ ...
21:11 10.03.2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Զարյան փ․ 22, 24, 26 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության […] ...
21:00 10.03.2025
Ռանոսը խաղաժամանակ չի ստացելԵրկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։ ...
20:55 10.03.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը խաղաղության համարՎաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է հասկանա, […] ...
20:48 10.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկանՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի […] ...
20:40 10.03.2025
«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջԼոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […] ...