Պուտինն ու Թրամփը միայն մեկ անգամ են խոսել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+13.09 oC

Պուտինն ու Թրամփը միայն մեկ անգամ են խոսել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո․ Պեսկով

14:12 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հաճախակի հեռախոսային կապեր չունեն, իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Նրանք քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցը, երկկողմ հարաբերությունները և մի շարք այլ թեմաներ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները և կազմակերպել անձնական հանդիպում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցին

20:24 10.03.2025

Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Թրամփի եւ Պուտինի հանդիպման կոնկրետ ժամկետ չի նշվում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ ...

Ռամոսը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

20:18 10.03.2025

Ռամոսը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: 38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը: ...

SHANTNEWS

20:00 10.03.2025

SHANTNEWS

Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

19:54 10.03.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ): ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

19:46 10.03.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ: Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության […] ...

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

19:40 10.03.2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։ Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» «Իմ հզոր համայնք» «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» «Ապրելու երկիր» կուսակցություն «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Մայր Հայաստան» […] ...

BACK_TO_TOP