ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+16.09 oC

ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

12:50 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված ընդհանուր սկզբունքներին և մոտեցումներին:

Նոր օրենքը պետք է ապահովի բնակչության հոգեկան առողջության պահպանման արդյունավետ մեխանիզմներ, ստեղծի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության, հնարավորությունների հավասարության և խտրականության բացառման արդյունավետ կառուցակարգեր:

Հանդիպմանը հնչեցված դիտարկումները հաշվի առնելով` լրամշակումները առաջիկա հանդիպմանը կներկայացվի աշխատանքային խմբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

19:25 10.03.2025

Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: […] ...

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

19:11 10.03.2025

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ  ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ «Դրանք հասանելի են elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում: Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասվում […] ...

Գյումրին օրորոցն է հայ մշակույթի․ Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը

18:53 10.03.2025

Գյումրին օրորոցն է հայ մշակույթի․ Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը

Գյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել […] ...

«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի

18:43 10.03.2025

«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի

«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […] ...

Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

18:36 10.03.2025

Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ մարտի 10-ին վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:  «Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: […] ...

Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր

18:32 10.03.2025

Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր

«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- […] ...

BACK_TO_TOP