Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+17.09 oC

Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետը

12:05 10.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։

Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս և մեղադրել է Դոնալդ Թրամփին երկրին ու նրա ռեսուրսներին տիրանալու փորձի մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

18:14 10.03.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել: ...

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

18:07 10.03.2025

Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […] ...

SHANTNEWS

18:00 10.03.2025

SHANTNEWS

Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

17:53 10.03.2025

Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։ ...

Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ

17:45 10.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

17:40 10.03.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է: Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների […] ...

BACK_TO_TOP