11:19 10.03.2025
Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
18:23 10.03.2025
«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղումՄիլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […] ...
18:14 10.03.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել: ...
18:07 10.03.2025
Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […] ...
17:53 10.03.2025
Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱՍերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։ ...
17:45 10.03.2025
Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու […] ...