09:25 10.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։
Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ։
«Այո, ես ինչ-որ պահի կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ», -պատասխանել է Թրամփը։
Փետրվարին Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի հետ նոր առևտրային գործարքի վերաբերյալ և ասել, որ Սի Ծինփինը կարող է այցելել Միացյալ Նահանգներ:
15:50 10.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 19 500 ԱՄՆ դոլլար արժեքով թղթադրամ։ Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտների տեղափոխման դեպքեր։ Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված չափիչ մանոմետրեր։ Չհայտարարագրված բրենդային զարդերի, հագուստների, պայուսակների ներմուծման փորձերը կանխվել են։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված […] ...
15:42 10.03.2025
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հանդիպումները ՀայաստանումՀայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ […] ...
15:32 10.03.2025
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի դեսպանինԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են […] ...
15:21 10.03.2025
ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու […] ...
15:12 10.03.2025
Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի մարդ է սոցիալական կրեդիտ ստացելՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...
15:10 10.03.2025
Իրանը չի ստացել միջուկային բանակցությունների վերաբերյալ Թրամփի ուղերձըԻրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ոչ, մենք չենք ստացել», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին։ Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ […] ...