09:15 10.03.2025
Մինչ այժմ Ուկրաինան խաղաղություն հաստատելու բավարար ցանկություն չի ցուցաբերել՝ ամերիկյան օգնությունը վերականգնելու համար, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ նրանք կստորագրեն օգտակար հանածոների գործարքը: Բայց մենք ուզում ենք, որ դա անեն, ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ուզեն։ Նրանք դա ցույց չեն տվել այնքան, որքան պետք է հիմա ցույց տան: Կարծում եմ, որ կստորագրեն, և կարծում եմ, որ դա ակնհայտ կդառնա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում»,-ասել է նա:
Սպիտակ տունը հինգշաբթի հաստատել է, որ հակամարտող կողմերի միջև խորհրդակցությունները շարունակվում են, և այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ծրագրված է խաղաղության նոր հանդիպում։
16:00 10.03.2025
Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքըՇվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է […] ...
15:50 10.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 19 500 ԱՄՆ դոլլար արժեքով թղթադրամ։ Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտների տեղափոխման դեպքեր։ Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված չափիչ մանոմետրեր։ Չհայտարարագրված բրենդային զարդերի, հագուստների, պայուսակների ներմուծման փորձերը կանխվել են։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված […] ...
15:42 10.03.2025
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հանդիպումները ՀայաստանումՀայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ […] ...
15:32 10.03.2025
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի դեսպանինԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են […] ...
15:21 10.03.2025
ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու […] ...
15:12 10.03.2025
Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի մարդ է սոցիալական կրեդիտ ստացելՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...