08:45 10.03.2025
Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Բաիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի համար, որտեղ առնվազն 16 մարդ է զոհվել, ասվում է նախագահի վարչակազմի X-ի բլոգում։
«Նախագահ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Բաիա Բլանկա քաղաքում և նրա շրջակայքում անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած փոթորկի հետևանքով հայրենակիցների մահվան կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ուրբաթ առավոտյան հորդառատ անձրևները հարվածել են տուժած տարածաշրջանին, օդերևութաբանների տվյալներով՝ ընդամենը մի քանի ժամում ավելի քան 300 միլիմետր անձրև է տեղացել:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, իսկ հազարից ավելին արագ տարհանվել են։
16:26 10.03.2025
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնումՄարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, […] ...
16:20 10.03.2025
Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» հաղթանակըՍլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […] ...
16:14 10.03.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը: ...
16:06 10.03.2025
Վարչապետն ընդունել է Emerson-NI ընկերության նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի […] ...
16:00 10.03.2025
Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքըՇվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է […] ...
15:50 10.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 19 500 ԱՄՆ դոլլար արժեքով թղթադրամ։ Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտների տեղափոխման դեպքեր։ Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված չափիչ մանոմետրեր։ Չհայտարարագրված բրենդային զարդերի, հագուստների, պայուսակների ներմուծման փորձերը կանխվել են։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված […] ...