09:50 10.03.2025
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ 2024 թվականի 10-ի փոխարեն: Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին: Նախկինում ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը նշել էին, որ այդ վարժանքները հաշվի կառնեն Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը։
Ներկայիս զորավարժությունները պետք է լինեն առաջին խոշորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։ Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ամեն տարի անցկացնում են նաև Ulchi Freedom Shield զորավարժությունները, սովորաբար՝ օգոստոսին:
16:42 10.03.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակումԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։ ...
16:36 10.03.2025
Բաքվին և Երևանին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելԱնհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, […] ...
16:26 10.03.2025
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնումՄարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, […] ...
16:20 10.03.2025
Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» հաղթանակըՍլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […] ...
16:14 10.03.2025
Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը: ...
16:06 10.03.2025
Վարչապետն ընդունել է Emerson-NI ընկերության նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի […] ...