Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+7.09 oC

Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանք

23:59 09.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնց նպատակն է խաթարել սիրիական նոր իշխանությունների ջանքերը։ Այս մասին նա ասել է Հորդանանի մայրաքաղաքում Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի ԱԳ նախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։

«Մենք տեսնում ենք, որ փորձեր են արվում խաթարել սիրիական կառավարության ջանքերը, այն քաղաքականությունը, որը նա վարում է առանց որևէ սադրանքի վերջին շաբաթների ընթացքում, շատ կարևոր է, որ մեր բոլոր եղբայրները՝ լինեն նրանք ալավիներ, քրիստոնյաներ, թե դրուզներ, հեռու մնան այս սադրանքներից», -ասել է նա։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։

Խոսելով Ամմանում կայացած հանդիպման մասին՝ Ֆիդանը նշել է, որ այն «իսկապես պատմական էր»։ Նա նաև հավելել է, որ հինգ երկրները «հանձնառու են աջակցել Սիրիայի նոր կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ասպեկտներում և աջակցել նրան կայունության պահպանման բոլոր նախաձեռնություններում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 688 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

10:41 10.03.2025

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 688 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 688 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով 7090 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության […] ...

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ․ Փաշինյան

10:36 10.03.2025

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրեն իշխանության ոչ ոք չի բերել։ «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,-գրել է Փաշինյանը: ...

Հրդեհ Դաստակերտ քաղաքում

10:32 10.03.2025

Հրդեհ Դաստակերտ քաղաքում

Մարտի 10-ին, ժամը 04:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաստակերտ քաղաքի Հարությունյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել՝ 07։47-ին: Այրվել են տան (մոտ 100 քմ) փայտե պատշգամբը (մոտ 20 քմ), ննջասենյակը (մոտ 20 […] ...

Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում

10:26 10.03.2025

Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Նոր խճուղու, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին

10:07 10.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ: ...

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

10:00 10.03.2025

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է այս համատեղ զորավարժություններով։ «Ոչ, ընդհանրապես, որովհետև մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից ավելի հզոր […] ...

BACK_TO_TOP