Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+6.09 oC

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

23:30 09.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերի ջոկատներ։

Ռուսական կողմը ներկայացնում են «Ռեզկի», «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» կորվետները, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» միջին ծովային լցանավը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին

10:07 10.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ: ...

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

10:00 10.03.2025

Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է այս համատեղ զորավարժություններով։ «Ոչ, ընդհանրապես, որովհետև մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից ավելի հզոր […] ...

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

09:50 10.03.2025

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ […] ...

ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակել

09:40 10.03.2025

ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակել

Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը, մինչ Գազայի հատվածը անջատվում է էլեկտրաէներգիայից, մեղսակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ X սոցիալական ցանցում հրապարակված մեկնաբանության մեջ նա ցեղասպանություն է անվանել Իսրայելի որոշումը՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման […] ...

ԱՆ-ը իրականացնում է Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն

09:31 10.03.2025

ԱՆ-ը իրականացնում է Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն

Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն իրականացնում է օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն՝ապահովելով Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի իրավաչափ, արդյունավետ և համահունչ լինելը միջազգային չափանիշներին՝ նպաստելով երկրի իրավական համակարգի շարունակական զարգացմանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։   ...

Թրամփը հնարավոր է համարել բանակցություններ վարելը Սի Ծինփինի հետ

09:25 10.03.2025

Թրամփը հնարավոր է համարել բանակցություններ վարելը Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։ Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ։ «Այո, ես ինչ-որ պահի կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ», -պատասխանել է Թրամփը։ Փետրվարին Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի […] ...

BACK_TO_TOP