23:10 09.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։
«Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես թե այնպես, ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփը հավելել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում հույս է հայտնել, որ ցանկանում է բանակցություններ վարել։ Ամերիկայի նախագահը նաև պնդում է, որ գործարքի կնքումը ձեռնտու կլինի և՛ Վաշինգտոնին, և՛ Թեհրանին։
Ալի Խամենեին ավելի վաղ ասել էր, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։
Մեկնաբանելով Թրամփի նամակը՝ նա նաեւ նշել է, որ «որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար»։
10:00 10.03.2025
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժություններըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է այս համատեղ զորավարժություններով։ «Ոչ, ընդհանրապես, որովհետև մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից ավելի հզոր […] ...
09:50 10.03.2025
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժություններըԿորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ […] ...
09:40 10.03.2025
ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակելՊատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը, մինչ Գազայի հատվածը անջատվում է էլեկտրաէներգիայից, մեղսակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ X սոցիալական ցանցում հրապարակված մեկնաբանության մեջ նա ցեղասպանություն է անվանել Իսրայելի որոշումը՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման […] ...
09:31 10.03.2025
ԱՆ-ը իրականացնում է Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունԱրդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն իրականացնում է օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն՝ապահովելով Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի իրավաչափ, արդյունավետ և համահունչ լինելը միջազգային չափանիշներին՝ նպաստելով երկրի իրավական համակարգի շարունակական զարգացմանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ ...
09:25 10.03.2025
Թրամփը հնարավոր է համարել բանակցություններ վարելը Սի Ծինփինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։ Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ։ «Այո, ես ինչ-որ պահի կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ», -պատասխանել է Թրամփը։ Փետրվարին Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի […] ...
09:15 10.03.2025
Ուկրաինան դեռևս բավարար ցանկություն չի ցուցաբերել խաղաղություն հաստատելու համար․ ԹրամփՄինչ այժմ Ուկրաինան խաղաղություն հաստատելու բավարար ցանկություն չի ցուցաբերել՝ ամերիկյան օգնությունը վերականգնելու համար, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ նրանք կստորագրեն օգտակար հանածոների գործարքը: Բայց մենք ուզում ենք, որ դա անեն, ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ուզեն։ Նրանք դա ցույց չեն տվել այնքան, որքան պետք է հիմա ցույց տան: Կարծում եմ, […] ...