Թրամփը կարծում է, որ Զելենսկին կստորագրի ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+3.09 oC

Թրամփը կարծում է, որ Զելենսկին կստորագրի ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը

21:10 09.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վլադիմիր Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն և կստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

«Այո, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա», -ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն՝ հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքելու։

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը բավարար չի լինի, որպեսզի ԱՄՆ-ը վերսկսի Կիևին ռազմական օգնություն և հետախուզական փոխանակում տրամադրել։

Ինչպես նշվում է, Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին փոխի իր վերաբերմունքը խաղաղ բանակցությունների նկատմամբ և պատրաստակամություն ցուցաբերի գնալ զիջումների, այդ թվում՝ տարածքային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի միջուկային ծրագիրը միշտ խաղաղ է լինելու․ Իրանի ԱԳՆ

08:55 10.03.2025

Իրանի միջուկային ծրագիրը միշտ խաղաղ է լինելու․ Իրանի ԱԳՆ

Իրանի միջուկային ծրագիրը եղել է և միշտ լինելու է «բացարձակ խաղաղ», այնպես որ չկա դրա «պոտենցիալ ռազմականացում» հասկացությունը», – ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցերում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և հավելել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել իրանական […] ...

Արգենտինայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել ջրհեղեղից տուժածների համար

08:45 10.03.2025

Արգենտինայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել ջրհեղեղից տուժածների համար

Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Բաիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի համար, որտեղ առնվազն 16 մարդ է զոհվել, ասվում է նախագահի վարչակազմի X-ի բլոգում։ «Նախագահ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Բաիա Բլանկա քաղաքում և նրա շրջակայքում անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած փոթորկի հետևանքով հայրենակիցների մահվան կապակցությամբ»,-ասվում […] ...

Կանադայի ապագա վարչապետն ասել է, որ չի վստահում ԱՄՆ-ին

08:35 10.03.2025

Կանադայի ապագա վարչապետն ասել է, որ չի վստահում ԱՄՆ-ին

Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցության նոր առաջնորդ Մարկ Քարնին, ով շուտով կդառնա վարչապետ, անվստահություն է հայտնել ԱՄՆ-ին։ Ես գիտեմ, որ այս մութ օրերը բերվել են մեզ մի երկրի կողմից, որին մենք այլևս չենք կարող վստահել»,-ասել է Քարնին կուսակցության համագումարի ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ մաքսատուրքերը: Նա նաև խոստացել է, որ Կանադան «կապաքինվի ցնցումից»՝ նշելով, որ իրենք կկարողանան […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 10.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սիրիայի նոր իշխանությունները հերքել են խաղաղ բնակիչների կոտորածների մասին տեղեկությունները

08:20 10.03.2025

Սիրիայի նոր իշխանությունները հերքել են խաղաղ բնակիչների կոտորածների մասին տեղեկությունները

Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարարությունը անիրատեսական է անվանել երկրի արևմտյան նահանգներում խաղաղ բնակիչների կոտորածների մասին տեղեկատվությունը, որտեղ բախումները շարունակվում են Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև: «Վերջին երկու օրերի ընթացքում պարբերաբար փորձեր են արվել վերաբաշխել հին լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից մի քանիսը վերաբերում են նախորդ տարիներին, իսկ մյուսներն արվել են երկրից […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:10 10.03.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP