21:50 09.03.2025
Սիրիայի անցումային կառավարության առնվազն 231 անվտանգության աշխատակիցներ սպանվել են երկրի արևմուտքում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ զինված բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Սիրիայի ափին իրականացվող գործողությունների ժամանակ սպանվել է պաշտպանության նախարարության և անվտանգության ուժերի 231 անդամ»,-ասել է Դամասկոսի նոր կառավարությանը ենթակա անվտանգության ուժերի աղբյուրը։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներ անհետացել են այն շրջաններում, որտեղ իրականացվում է ապստամբությունը ճնշելու գործողությունը։
Այս զինված բախումները դարձել են Դամասկոսի անցումային կառավարության համար ամենալուրջ մարտահրավերը 2024 թվականի դեկտեմբերին արաբական հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
10:26 10.03.2025
Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում10:07 10.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ: ...
10:00 10.03.2025
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժություններըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է այս համատեղ զորավարժություններով։ «Ոչ, ընդհանրապես, որովհետև մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից ավելի հզոր […] ...
09:50 10.03.2025
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժություններըԿորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ […] ...
09:40 10.03.2025
ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակելՊատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը, մինչ Գազայի հատվածը անջատվում է էլեկտրաէներգիայից, մեղսակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ X սոցիալական ցանցում հրապարակված մեկնաբանության մեջ նա ցեղասպանություն է անվանել Իսրայելի որոշումը՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման […] ...
09:31 10.03.2025
ԱՆ-ը իրականացնում է Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունԱրդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն իրականացնում է օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն՝ապահովելով Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի իրավաչափ, արդյունավետ և համահունչ լինելը միջազգային չափանիշներին՝ նպաստելով երկրի իրավական համակարգի շարունակական զարգացմանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ ...
09:25 10.03.2025
Թրամփը հնարավոր է համարել բանակցություններ վարելը Սի Ծինփինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։ Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ։ «Այո, ես ինչ-որ պահի կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ», -պատասխանել է Թրամփը։ Փետրվարին Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի […] ...