Վարպետ Ժորան 32 տարվա ընթացքում 1000 ջրհոր է փորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Վարպետ Ժորան 32 տարվա ընթացքում 1000 ջրհոր է փորել

21:20 22.09.2018

Ջրհորներ, կամ ժողովրդական լեզվով ասած, փանջարաները մարդիկ  հնում փորում էին գյուղամեջերում, որտեղից «ղանթարներով» կախված դույլերով ջուր էին տանում տներ: Այնպես չէ, որ հիմա ջրհորները գյուղերում վերացել են: Ջրի սակավության անհրաժեշտությունից ելնելով, իսկ ոմանք էլ հետաքրքրության ու ավանդույթների պահպանման համար, բակերում ջրհորներ են կառուցում: 65-ամյա Ժորա Մարտիրոսյանը 32 տարի է ջրհորներ է փորում: Այս աշխատանքը վաղուց դարձել է նրա արհեստն ու ընտանիքը պահելու հիմնական միջոցը:

Տարիների փորձառությամբ ու 100 տոկոսանոց ճշգրտությամբ սովորական մետաղալարերի միջոցով վարպետ Ժորան որոշում է ստորգետնյա ջրային պաշարների տեղն ու սկսում է փորել տեղանքը: Երկու մետր և ավելի խորության հողը  փորելիս տեղադրում է իր սարքած ճախարակը, որով հողն է դուրս բերում և պարաններից կախված իջնում ներքև:

Առողջությունից երբեմն բողոքում է, բայց գործից ետ կանգնել չի լինում, ասում է քանի բազուկներիս ուժը հերիքում է, աշխատելու եմ: Առաջին ջրհորը  Ռուսաստանում է փորել ՝ խոպանում աշխատելիս : Վերադարձել է Հայաստան ու որոշել հաջողված գործը շարունակել։ 32 տարում մոտ 1000 ջրհոր է փորել, ասում է ՝ կյանքն անցել է ուրիշներին կենարար ջուր տալով:

«Կյանքիս մեծ մասն անցել է ջրհորների մեջ, երիտասարդ հասակից սկսեցի ջրհոր փորելը, բայց հորերի մեջ ծերացա»,- ճաքճքված ձեռքերին նայելով ասում է վարպետ Ժորան:

Նիհարակազմ, բայց ուժեղ բազուկներով Ժորա պապին շատերն են ճանաչում ՝ Ջրհոր Ժորա անունով: Հազարավոր տների բակերում է աշխատել, շփվել է կարիքավոր ու հարուստ ընտանիքների հետ: Մեկի համար ջրհորը անհրաժեշտություն է եղել , մյուսի համար,  ուղղակի,շքեղ առանձնատան էկզոտիկայի մաս: Իսկ իր տան բակում այդպես էլ չի հասցրել ջրհոր կառուցել:

«Նույն բանը կոշկակարի մոտ է,բոլորի համար կոշիկ է կարում,ինքը մնում է բոբիկ:Հիմի էլ ես ,ամբողջ ռեգիոնի համար  ջրհոր եմ փորել,բայց իմ դուռս ջրհոր չկա»,- կատակում է վարպետը:

Բարդ ու վտանգավոր աշխատանքից հետո ջրի հունը գտնելն իր համար երջանկություն է: Ավանդույթի համաձայն՝ ջրհորների ջրից առաջինն ինքն է խմում: Այլ մասնագիտություն այդպես էլ չի հասցրել ստանալ, թեև կրթության հանդեպ սերն անպակաս է եղել: Արհեստավոր լինելն էլ հեշտ բան չէ: Մաթեմատիկական ու երկրաչափական հաշվարկնեում երբեք չի սխալվում, բացի դրանից՝  պարտադիր է բազմաշերտ ընդերքի գաղտնիքներն իմանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP