Անահիտ Մանասյանը ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+8.09 oC

Անահիտ Մանասյանը ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը

15:53 08.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անահիտ Մանասյանը մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` այն մարտահրավերները, որոնց ինքն է բախվում իր հանրային գործունեության շրջանակներում։

«Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ մի կողմից ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձևավորումը, որը զերծ կլինի որևէ տեսակի խտրական երևույթից: Ուստի հրաշալի հասկանում եմ յուրաքանչյուրիդ և այն խնդիրները, որոնց բախվում եք Ձեր գործունեության համատեքստում: Սեռով, արտաքին հատկանիշներով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երևույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար», – ասել է Պաշտպանը:

Անդրադարձ է կատարվել գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:

«Մեր հասարակությունում առկա են կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով: Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,- նշել է Պաշտպանը:

Ընդգծվել է, որ վերոնշյալը վերաբերում է նաև բարձրագույն կրթության համակարգին, քանի որ խնդրին առնչվող մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև վաղ կամ հարկադիր ամուսնությունների հետևանքներին, խոսել դրանց տարածվածության և բացասական հետևանքների, ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևորության մասին:

«Բոլոր խնդիրները հաղթահարելու և մեր հասարակությունում իրական արժեքներ ձևավորելու համար մենք պետք է միասնական լինենք՝ պայքարելով վերոնշյալ բացասական երևույթների դեմ»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

Հիմնական ելույթով հանդես են եկել նաև բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը և մարզիկ Նազիկ Ավդալյանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև պանելային քննարկում՝ «Ստեղծագործ ձայներ առաջնորդության մեջ․ առաջնորդ կանայք փոխում են աշխարհը» խորագրով:

Խոսնակներն էին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանը, «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը և «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը:

Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

23:30 09.03.2025

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Իրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

23:10 09.03.2025

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։ «Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես […] ...

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

22:50 09.03.2025

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

Անկախ հանձնաժողով կձևավորվի սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները հետաքննելու համար, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ «Նախագահի հրամանագրով ստեղծվել է ազգային անկախ հանձնաժողով՝ 2025 թվականի մարտի […] ...

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

22:30 09.03.2025

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կանգնում է Սիրիայի կրոնական […] ...

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին. Փաշինյան

22:15 09.03.2025

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին. Փաշինյան

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։   ...

Թրամփը միջուկային զենքն անվանել է «գոյության ամենամեծ սպառնալիքը»

22:09 09.03.2025

Թրամփը միջուկային զենքն անվանել է «գոյության ամենամեծ սպառնալիքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդկության համար գլխավոր սպառնալիք է համարում միջուկային զենքը, այլ ոչ կլիմայի փոփոխությունը՝ քննադատելով իր նախորդ Ջո Բայդենի դիրքորոշումն այս հարցում։ «Ես տարիներ շարունակ լսում էի, որ Բայդենը խոսում էր «էկզիստենցիալ սպառնալիքի» մասին: Նա սիրում էր այդ տերմինը: Նա պնդում էր, որ մեր հիմնական սպառնալիքը կլիման է: Եվ ես […] ...

BACK_TO_TOP