13:39 08.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։ Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կին կարող է լիարժեք իրացնել իր իրավունքներն ու հնարավորությունները։Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը և այն հաղթահարելու գործընթացին, կանանց տնտեսական հզորացմանը, հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության խթանմանը: Մեր նպատակն է` ձևավորել իրավահավասարության վրա հիմնված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր կին կունենա արժանապատիվ պայմաններ իր ներուժը լիարժեք իրացնելու համար։
Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու կարծրատիպերի հաղթահարումը պետք է լինի մեր ընդհանուր հանձնառությունը։ Կարևոր է, որ կանայք առավել լայն մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում, հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ։
Սիրելի՛ կանայք,Մաղթում եմ ձեզ բարօրություն, անսպառ ուժ և նոր ձեռքբերումներ։ Թող այս օրվա նպատակը լինեն ոչ միայն շնորհավորանքները, այլև կանանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր հանձնառությունները»։
23:30 09.03.2025
Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվելԻրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...
23:10 09.03.2025
Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։ «Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես […] ...
22:50 09.03.2025
Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համարԱնկախ հանձնաժողով կձևավորվի սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները հետաքննելու համար, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ «Նախագահի հրամանագրով ստեղծվել է ազգային անկախ հանձնաժողով՝ 2025 թվականի մարտի […] ...
22:30 09.03.2025
Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներինՍիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կանգնում է Սիրիայի կրոնական […] ...
22:15 09.03.2025
Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին. ՓաշինյանԳյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։ ...
22:09 09.03.2025
Թրամփը միջուկային զենքն անվանել է «գոյության ամենամեծ սպառնալիքը»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդկության համար գլխավոր սպառնալիք է համարում միջուկային զենքը, այլ ոչ կլիմայի փոփոխությունը՝ քննադատելով իր նախորդ Ջո Բայդենի դիրքորոշումն այս հարցում։ «Ես տարիներ շարունակ լսում էի, որ Բայդենը խոսում էր «էկզիստենցիալ սպառնալիքի» մասին: Նա սիրում էր այդ տերմինը: Նա պնդում էր, որ մեր հիմնական սպառնալիքը կլիման է: Եվ ես […] ...