Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ. Էնրիկե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.45
  • 428.40
WEATHER
+7.09 oC

Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ. Էնրիկե

08:55 08.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի արդյունքը (0-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»: Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք և փայլուն խաղացինք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի:

Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ: Սա դիմակայության առաջին հանդիպումն էր, կորցնելու ոչինչ չունենք: Եթե կրկնենք այսօրվա սցենարը, ապա կարող ենք անցնել հաջորդ փուլ»,- ասել է իսպանացին:

Հատկանշական է, որ առաջին խաղում ՊՍԺ-ն 28 հարված էր կատարել Առնե Սլոթի գլխավորած թիմի դարպասի ուղղությամբ, իսկ մրցակիցը՝ 2, սակայն պարտվել էր 0-1 հաշվով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանք

23:59 09.03.2025

Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնց նպատակն է խաթարել սիրիական նոր իշխանությունների ջանքերը։ Այս մասին նա ասել է Հորդանանի մայրաքաղաքում Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի ԱԳ նախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։ «Մենք տեսնում ենք, որ փորձեր են արվում խաթարել սիրիական կառավարության ջանքերը, այն քաղաքականությունը, […] ...

Իրանը հրաժարվել է քննարկել իր միջուկային ծրագրի ապամոնտաժմանը տանող գաղափարները

23:45 09.03.2025

Իրանը հրաժարվել է քննարկել իր միջուկային ծրագրի ապամոնտաժմանը տանող գաղափարները

Իրանը պատրաստ է քննարկել իր խաղաղ միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված մտահոգությունները, բայց ոչ այն գաղափարները, որոնք կհանգեցնեն դրա կրճատմանը, ասվում է ՄԱԿ-ում երկրի առաքելության մեջ: «Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած պոտենցիալ ռազմականացման հետ կապված հարցեր լուծելն է, ապա նման քննարկումները կարող են քննարկման առարկա լինել, սակայն, եթե նպատակը Իրանի խաղաղ միջուկային […] ...

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

23:30 09.03.2025

Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Իրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

23:10 09.03.2025

Թրամփ. Իրանի միջուկային համաձայնագրի համար ժամանակը սպառվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ գործարք կնքել հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, սակայն բանակցությունների համար հատկացված ժամանակը շուտով կարող է ավարտվել։ «Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարք կնքելը: Ես կնախընտրեի գործարքը: Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը կլինի ռազմական հաղթանակի չափ: Բայց դրա ժամանակն արդեն մոտենում է: Այսպես […] ...

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

22:50 09.03.2025

Սիրիայում հանձնաժողով կստեղծվի Լաթաքիայի եւ Տարտուսի դեպքերը հետաքննելու համար

Անկախ հանձնաժողով կձևավորվի սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները հետաքննելու համար, ասվում է SAR-ի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։ «Նախագահի հրամանագրով ստեղծվել է ազգային անկախ հանձնաժողով՝ 2025 թվականի մարտի […] ...

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

22:30 09.03.2025

Ռուբիո. Սիրիան պետք է պատասխանատվության ենթարկի փոքրամասնությունների վրա հարձակումների մեղավորներին

Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվում են երկրի փոքրամասնությունների վրա: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին մարդկանց սպանում են Արևմտյան Սիրիայում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կանգնում է Սիրիայի կրոնական […] ...

BACK_TO_TOP