11:10 07.03.2025
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։
«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», – իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։
Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
20:30 09.03.2025
Պետդուման՝ Ուկրաինային ռազմական օգնություն փոխանցելու Ֆրանսիայի որոշման մասինՈրոշելով ռազմական օգնություն փոխանցել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, Ֆրանսիան իրեն դատապարտեց հետաձգման պատժի, քանի որ այժմ այլ ներդրողներ կմտածեն, թե արժե՞ իրենց խնայողությունները պահել Եվրոպայում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սևաստոպոլի Պետդումայի պատգամավոր և Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Դմիտրի Բելիքը։ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ևս 195 միլիոն եվրոյի զենք և զինամթերք՝ օգտագործելով ռուսական սառեցված […] ...
20:10 09.03.2025
Թրամփը հայտարարել է պաշտպանական ծախսերը կրճատելու ցանկության մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար կրճատել ռազմական ծախսերը, բայց «ոչ հիմա»։ «Ես կցանկանայի կրճատել պաշտպանական ծախսերը, բայց ոչ հիմա»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox-ին տված հարցազրույցում։ ...
20:02 09.03.2025
Գյումրիից հետո գնացինք Փարաքար. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Գյումրիից հետո գնացինք Փարաքար՝ ողջունելու մեր սիրելի փարաքարցիներին»։ ...
19:50 09.03.2025
Ֆոն դեր Լայենը ԵՀ-ի աշխատանքը տեղափոխում է ռազմական պատրաստության ռեժիմԵվրահանձնաժողովը պետք է անցնի ռազմական պատրաստության ռեժիմի, ասել է նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեայենը Բրյուսելում իր գերատեսչության երկրորդ անձնակազմի աշխատանքի մեկնարկից 100 օրվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում։ «Մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է անցնենք նախապատրաստական ռեժիմի։ Արտահերթ ժամանակները պահանջում են արտահերթ միջոցներ, և դա ճիշտ է նաև Եվրոպական հանձնաժողովի համար։ Այնպես […] ...
19:30 09.03.2025
Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանի հարավում գտնվող Յարդըմլի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 3,9 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին գտնվող Լերիկի շրջանում, հայտնում է Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի մամուլի ծառայությունը։ «Լերիքի շրջանի Յարդըմլի կայարանից 11 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որը գրանցվել է կիրակի առավոտյան՝ 15 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրության […] ...
19:20 09.03.2025
Մարտի 10-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՀնդկաստանՄարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում […] ...