08:47 07.03.2025
Լաթաքիա նահանգի ներքին անվտանգության վարչությունը պարետային ժամ է սահմանել Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև բախումների ֆոնին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։
Հինգշաբթի օրը Ասադի կողմնակիցների խումբը հարձակվել է սիրիական նոր վարչակազմի ներքին անվտանգության վարչության անցակետերից մեկի վրա Ջեբլա քաղաքի մերձակայքում։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 15 սիրիական անվտանգության աշխատակիցներ սպանվել են աշխարհազորայինների հետ բախումների ժամանակ։
SANA-ի փոխանցմամբ՝ նախկին նախագահին աջակցող զինված խմբավորումները հարձակվել են նաև Լաթաքիա նահանգի հարավում գտնվող Բեյթ Անա գյուղի ռազմական օբյեկտների վրա։ Այս հարձակման հետևանքով Սիրիայի անվտանգության մեկ պաշտոնյա է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը, կատաղի կրակահերթեր են ընթանում Լաթաքիա քաղաքում՝ Էզ-Զիրաա թաղամասում և քրեական հետախուզության բաժանմունքի մոտ, որտեղ պայթյուններ են տեղի ունեցել։ Հատուկ նշանակության ջոկատի զինվորներին հաջողվել է հետ մղել զինված խմբավորումների հարձակումները և կորուստներ պատճառել նրանց։
19:08 09.03.2025
Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄարտի 9-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...
18:48 09.03.2025
Գյումրեցու և փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Գյումրեցու և փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է։ Գյումրիում ելույթ ունեցա առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով»։ ...
18:30 09.03.2025
ԱՄՆ-ը կարծում է, որ Գազայի հատվածում առաջընթաց կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթների ընթացքումՊատանդների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ադամ Բեյլերը կարծում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը լուծելու և պատանդների ազատ արձակման հարցում լուրջ առաջընթաց կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին։ «Կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է ստացվել շաբաթների ընթացքում: Կարծում եմ, որ բավարար պատճառներ կան Իսրայելի և ՀԱՄԱՍ»-ի միջև գործարք կնքելու համար: Կարծում […] ...
18:15 09.03.2025
Էրդողանը նախարարների կաբինետի հետ կքննարկի քրդական կարգավորումը, կանդրադառնա Գազայի ու ՈւկրաինայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը նախատեսված կառավարության նիստի ընթացքում մանրամասն կքննարկի քրդերի կարգավորման, հակաահաբեկչության հարցերը և կանդրադառնա Գազայի և Ուկրաինայի վերաբերյալ հանրապետության նախաձեռնություններին։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։ Հանդիպման հիմնական թեման կլինի «Թուրքիան առանց ահաբեկչության» ռազմավարությունը, որը նախապես հայտարարվել էր իշխանությունների կողմից։ Ենթադրվում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքորոշումը, որն արգելված […] ...
17:55 09.03.2025
Պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի այցը Սաուդյան ԱրաբիաԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Ջիդդա (Սաուդյան Արաբիա), որտեղ կհանդիպի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ջիդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերը խթանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ամրապնդելու […] ...
17:35 09.03.2025
Զբոսանք արևաշատ Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գյումրիից և կից գրել․ «Զբոսանք արևաշատ Գյումրիում»։ ...