09:21 07.03.2025
Ճապոնիայի իշխանությունները բացարձակապես վստահ են, որ Միացյալ Նահանգները, անվտանգության երկկողմ պայմանագրի շրջանակներում, հավատարիմ է իր պաշտպանությանը բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամերիկա-ճապոնական պաշտպանական դաշինքի մասին։
«Մենք բացարձակապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգները կկատարի Ճապոնիա-ԱՄՆ Անվտանգության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները՝ ներառյալ միջուկայինը»,-ասել է նա։
Հայաշին նաեւ խոստացել է, որ ճապոնական կողմը կշարունակի սերտորեն համագործակցել Թրամփի վարչակազմի հետ՝ Ճապոնիա-ԱՄՆ պաշտպանական դաշինքն ամրապնդելու համար։
Այս տարվա փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի առաջին բանակցություններից հետո ամերիկյան կողմն արդեն հաստատել է իր հանձնառությունը պաշտպանելու Ճապոնիան բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, ինչը եղել է ամերիկյան կողմի հետևողական դիրքորոշումն այս տարիների ընթացքում։
20:10 09.03.2025
Թրամփը հայտարարել է պաշտպանական ծախսերը կրճատելու ցանկության մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար կրճատել ռազմական ծախսերը, բայց «ոչ հիմա»։ «Ես կցանկանայի կրճատել պաշտպանական ծախսերը, բայց ոչ հիմա»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox-ին տված հարցազրույցում։ ...
20:02 09.03.2025
Գյումրիից հետո գնացինք Փարաքար. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Գյումրիից հետո գնացինք Փարաքար՝ ողջունելու մեր սիրելի փարաքարցիներին»։ ...
19:50 09.03.2025
Ֆոն դեր Լայենը ԵՀ-ի աշխատանքը տեղափոխում է ռազմական պատրաստության ռեժիմԵվրահանձնաժողովը պետք է անցնի ռազմական պատրաստության ռեժիմի, ասել է նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեայենը Բրյուսելում իր գերատեսչության երկրորդ անձնակազմի աշխատանքի մեկնարկից 100 օրվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում։ «Մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է անցնենք նախապատրաստական ռեժիմի։ Արտահերթ ժամանակները պահանջում են արտահերթ միջոցներ, և դա ճիշտ է նաև Եվրոպական հանձնաժողովի համար։ Այնպես […] ...
19:30 09.03.2025
Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանի հարավում գտնվող Յարդըմլի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 3,9 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին գտնվող Լերիկի շրջանում, հայտնում է Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի մամուլի ծառայությունը։ «Լերիքի շրջանի Յարդըմլի կայարանից 11 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որը գրանցվել է կիրակի առավոտյան՝ 15 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրության […] ...
19:20 09.03.2025
Մարտի 10-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՀնդկաստանՄարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։ «Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում […] ...
19:08 09.03.2025
Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄարտի 9-ին, ժամը 15:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […] ...