Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+6.09 oC

Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնին

23:28 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ:

«Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան ժամը 22:00-ից մինչև 2025 թվականի մարտի 7-ը՝ ուրբաթ, ժամը 10:00-ն»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակել է սիրիական «Ալ Վաթան» թերթը:

Սիրիայի ՆԳՆ-ի աղբյուրը Al Jazeera-ին էլ հայտնել է, որ Տարտուսում տեղի ունեցած բախումների հետևանքով ՆԳՆ երկու աշխատակից է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Բացի այդ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հոմս և Ջաբլե քաղաքներում բողոքի ցույցերից և անկարգություններից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների

11:03 07.03.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […] ...

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

10:57 07.03.2025

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: […] ...

Ամփոփվում են մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից փետրվար ամսին իրականացված միջոցառումները

10:52 07.03.2025

Ամփոփվում են մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից փետրվար ամսին իրականացված միջոցառումները

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից փետրվար ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք ուսումնավարժանքներ, դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ձևավորել առավել կրթված և տեղեկացված հանրություն՝ պատրաստ արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի: Միջոցառումների մեծ մասն ուղղված էր հեղեղումների […] ...

Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայում խաղաղության մասին

10:44 07.03.2025

Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայում խաղաղության մասին

Չինաստանը ողջունում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ուրբաթ օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Վան Ին ՝ խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից […] ...

Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն

10:30 07.03.2025

Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն

Վլադիմիր Զելենսկու պետական ​​այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կկայանա 2025 թվականի ապրիլի 10-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ «Այցը նախատեսված է ապրիլի 10-ին»,- ասել է նա։ Մագվենյան հավելել է, որ այցը պետության շարունակական ջանքերի մի մասն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության համար:   ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 7-ին

10:12 07.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:   ...

BACK_TO_TOP