22:55 06.03.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։
Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու զարգացման հեռանկարները։
11:25 07.03.2025
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնաբաժինը չվճարելու դեպքում կարող են դիտարկվել տարբեր սցենարներԵթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկի չեն վտարի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – […] ...
11:10 07.03.2025
ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցովԵվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական […] ...
11:03 07.03.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողներիՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […] ...
10:57 07.03.2025
«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելությունՄեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: […] ...
10:52 07.03.2025
Ամփոփվում են մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից փետրվար ամսին իրականացված միջոցառումներըՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից փետրվար ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք ուսումնավարժանքներ, դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ձևավորել առավել կրթված և տեղեկացված հանրություն՝ պատրաստ արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի: Միջոցառումների մեծ մասն ուղղված էր հեղեղումների […] ...
10:44 07.03.2025
Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայում խաղաղության մասինՉինաստանը ողջունում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ուրբաթ օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Վան Ին ՝ խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից […] ...