ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+8.09 oC

ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

22:44 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:
Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,- գրել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահն առաջարկում է ՆԱՏՕ-ի երկրներին անհապաղ բարձրացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 3%-ի

12:09 07.03.2025

Լեհաստանի նախագահն առաջարկում է ՆԱՏՕ-ի երկրներին անհապաղ բարձրացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 3%-ի

 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ առաջարկելով անհապաղ ավելացնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի: «Ես գրավոր հարցում եմ ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Հաագայի գագաթնաժողովում ծախսերի հարցը բարձրացնելու և Դաշինքի շրջանակներում որոշում կայացնելու համար, որպեսզի ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և, հնարավոր է, ավելին հատկացվի պաշտպանությանը: […] ...

SHANTNEWS

12:00 07.03.2025

SHANTNEWS

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները նախատեսվում են հաջորդ շաբաթ. Զելենսկի

11:44 07.03.2025

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները նախատեսվում են հաջորդ շաբաթ. Զելենսկի

Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։ Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ: «Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան […] ...

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնաբաժինը չվճարելու դեպքում կարող են դիտարկվել տարբեր սցենարներ

11:25 07.03.2025

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնաբաժինը չվճարելու դեպքում կարող են դիտարկվել տարբեր սցենարներ

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկի չեն վտարի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – […] ...

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

11:10 07.03.2025

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների

11:03 07.03.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […] ...

BACK_TO_TOP