«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+3.09 oC

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

17:47 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցի ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին:

Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս ընթացքում սովորողների ցուցաբերած կրթական արդյունքները, ծրագրի իրականացման ընթացակարգը ու հետագա անելիքները:

Կարևորելով «ԱԲ սերունդ» ծրագրի փորձարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ծրագրի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։

«Այս ծրագիրը ոչ միայն մեր սովորողների համար որոշակի ուղղությամբ ավելի խորը և որակյալ կրթություն ստանալու, այլև դպրոցներում կրթության կազմակերպման մոդելի փոփոխության հնարավորություն է, ինչը բխում է հանրակրթության պետական չափորոշչից»,- ասել է նախարարի տեղակալը։

Նա ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում չկա այլընտրանք. պետք է փորձել առնվազն ավագ դասարաններում կրթությունը դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու բովանդակային՝ ուղղված սովորողի կարիքներին ու հետաքրքրություններին:

Արաքսիա Սվաջյանը «ԱԲ սերունդ» ծրագիրը կարևորել է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՝ այդ հարցում ընդգծելով նաև դպրոցների դերը:

Գրանցած հաջողությունների մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանն արձանագրել է, որ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի հայաստանյան փորձը հետաքրքրություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։

«Մենք կարևորում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը․ եթե այն որոշակի թվով դպրոցներում հաջողություն է գրանցում, ապա ծրագիրը պետք է հասանելի լինի ավելի մեծ թվով երեխաների: Ունենք սահմանված թիրախ՝ մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Ծրագրում ընդգրկելու նպատակով դպրոցների ընտրության չափանիշներ ենք սահմանել. ըստ այդմ՝ նպատակահարմար է հաշվի առնել դպրոցների աշխարհագրությունը, բնակավայրերի մեծությունը, աշակերտների թիվը և այլն, սակայն ամենակարևոր չափանիշը դպրոցների ցանկությունն ու պատրաստվածությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշել է, որ «ԱԲ սերունդ» ծրագիրը շատ կարևոր է ռազմավարական առումով: «Մեր հավակնոտ նպատակն այն է, որ Հայաստանը նորարարության երկիր դառնա»,- ասել է նա՝ կարևորելով դպրոցների ու այլ կառույցների մասնակցայնությունն ու համագործակցությունը:

«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում, դրանում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել, ընդհանուր առմամբ, 45 դպրոց:

Ծրագրի ազդեցության վերաբերյալ խոսելիս նշվել է, որ առաջին տարվա արդյունքներով՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։ Ծրագրում ընդգրկված 10-րդ դասարանի հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջինը 2.2 անգամ բարձր է այլ աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։

Ծրագրի շահառու դպրոցների ղեկավար կազմի գնահատմամբ՝ աշակերտները սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ծրագրին, որը թեև բարդ է, բայց նաև հաճելի է և հետաքրքրական: Նրանց խոսքով՝ ծրագրի առկայությունը դպրոցներում տեսանելիորեն նպաստել է կրթական գործընթացի կազմակերպման նոր մշակույթի ձևավորմանը և այն համապատասխանում է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնին

23:28 06.03.2025

Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնին

Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […] ...

Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

23:16 06.03.2025

Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

23:07 06.03.2025

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Մարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […] ...

ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր

22:55 06.03.2025

ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։  Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու […] ...

ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

22:44 06.03.2025

ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […] ...

ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվան

22:33 06.03.2025

ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվան

Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […] ...

BACK_TO_TOP