15:41 06.03.2025
Ռուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
22:11 06.03.2025
«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանումԱյսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։ ...
21:39 06.03.2025
Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
21:30 06.03.2025
Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակմանՀայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […] ...
21:17 06.03.2025
Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններինՄարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ ...
21:08 06.03.2025
«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարաններըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները: ...