Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի. գործադիրի որոշումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+2.09 oC

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի. գործադիրի որոշումները

16:48 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի, 2.9 հա մակերեսով ետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի:

Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիտկոֆ. ԱՄՆ-ը և Ուկրաինան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթ

23:39 06.03.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ը և Ուկրաինան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […] ...

Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

23:16 06.03.2025

Վահե Սուքիասյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

23:07 06.03.2025

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Մարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […] ...

ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր

22:55 06.03.2025

ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։  Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու […] ...

ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

22:44 06.03.2025

ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […] ...

ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվան

22:33 06.03.2025

ՀԱՄԱՍ. Գազայում ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել պատանդների մահվան

Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […] ...

BACK_TO_TOP