Թուրքիան Եվրոպային կոչ է անում ստեղծել իր ուժային կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+4.09 oC

Թուրքիան Եվրոպային կոչ է անում ստեղծել իր ուժային կենտրոնը

16:00 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը` նվազեցնելու Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ ստեղծելով ուժի նոր կենտրոն մայրցամաքում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ Թրամփի գործողությունները «տագնապային զանգ են բոլորի համար, ինչը նշանակում է, որ իրենք պետք է համախմբվեն և ստեղծեն իրենց ուժի կենտրոնը»։ Թուրքիան պատրաստ կլինի դառնալ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մաս ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում, հավելել է Ֆիդանը։

«Ջինը շշից դուրս է եկել, և այն հետ դնելու միջոց չկա: Եթե նույնիսկ նախագահ Թրամփը որոշի առայժմ չլքել Եվրոպան, հնարավոր է, որ ապագայում նմանատիպ հայացքներ և քաղաքական գաղափարներ ունեցող մեկը դիտարկի Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ մասնակցությունը սահմանափակելու հնարավորությունը»,- կարծում է ԱԳՆ ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ է իրականում Իլհամ Ալիևին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած Հայաստանի քաղաքացին

22:22 06.03.2025

Ո՞վ է իրականում Իլհամ Ալիևին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած Հայաստանի քաղաքացին

Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել: Ի՞նչ է հայտնի այդ անձի մասին ու ինչո՞վ է նա բացատրում իր արածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունն Իլհամ Ալիևին դիմել է նամակով՝ խնդրելով […] ...

«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանում

22:11 06.03.2025

«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանում

Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։ ...

SHANTNEWS

22:00 06.03.2025

SHANTNEWS

Մարտի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:49 06.03.2025

Մարտի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30 34, 34ա, 36/1, 36 38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 1-13 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 4-րդ […] ...

Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. Փաշինյան

21:39 06.03.2025

Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...

Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

21:30 06.03.2025

Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

Հայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […] ...

BACK_TO_TOP