ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+6.09 oC

ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը

11:30 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք  լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգել են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով փետրվարի 28-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիսում բախվել են «Lexus GX 460»-ը և «Opel Zafira»-ն

20:56 06.03.2025

Մասիսում բախվել են «Lexus GX 460»-ը և «Opel Zafira»-ն

Մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. Ավանեսյան

20:44 06.03.2025

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. Ավանեսյան

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ

20:35 06.03.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

20:26 06.03.2025

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի […] ...

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

20:14 06.03.2025

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։ […] ...

SHANTNEWS

20:00 06.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP