08:15 06.03.2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հույս ունեն մի քանի օրում վերջնական տեսքի բերել Ուկրաինայի վերաբերյալ սեփական խաղաղության ծրագիրը՝ այն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ եվրոպական դիվանագիտական աղբյուրներին հղումով։
«Մենք ակնկալում ենք, որ այս պլանը կկազմվի օրերի ընթացքում, ոչ թե շաբաթների ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ եվրոպացի դիվանագետ ասել է, որ գաղափարը «իրերը կարգի բերելն է», այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի և Թրամփի միջև տեղի ունեցած վիճաբանությունն արագացրել է Լոնդոնի և Փարիզի կողմից իրենց սեփական առաջարկների մշակումը։ Սկզբնական փուլում դրանք կարող են ենթադրել կարճաժամկետ հրադադար, իսկ հետագայում պահանջել անվտանգության ավելի լայն երաշխիքներ։ Թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Ֆրանսիան ընդունում են, որ միայն ԱՄՆ-ը կարող է նման երաշխիքներ տրամադրել։
Գործակալության տվյալներով՝ նման պլանի մշակումը կարող է կրկին ճանապարհ բացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար դեպի Սպիտակ տուն՝ Թրամփի հետ բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, այս փուլում պարզ չէ, թե արդյոք այս հանդիպմանը կմասնակցի նաև Զելենսկին։
18:51 06.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման […] ...
18:42 06.03.2025
Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են կասկածելի հեղուկՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։ […] ...
18:30 06.03.2025
Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցովԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...
18:18 06.03.2025
Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...
17:54 06.03.2025
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստըԲաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...