CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+13.09 oC

CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

01:11 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ երկրները միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր են սահմանել։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալեյնա Տրինին՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել են երեկ մաքսատուրքերի սահմանումից հետո»,- գրել է լրագրողը X-ում։

Ավելի ուշ նա մանրամասնել է, որ Թրյուդոն է զանգել Թրամփին՝ «հարցնելու, թե ինչ կարելի է անել մաքսատուրքերի հետ կապված»:

«Թրամփն ասաց, որ ինքը Թրյուդոյին ասել է, այն ինչ արել է Կանադան, ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար, «բավականաչափ լավ չէ», ապա առանց ապացույցների պնդել է, որ վարչապետն օգտագործում է այդ հարցը «իշխանության մնալու համար»,- գրել է լրագրողը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մարտին 4-ին ուժի մեջ են մտել Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից սահմանված 25 տոկոս մաքսատուրքերը Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելով՝ Թրամփը հայտարարել էր, որ դա դեռ սկիզբն է: ԱՄՆ նախագահը նաև 10-ի փոխարեն 20 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար: Թրամփը հայտարարել էր, որ երեք երկրներն էլ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկում ֆենտանիլի հոսքն ԱՄՆ կասեցնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան Եվրոպային կոչ է անում ստեղծել իր ուժային կենտրոնը

16:00 06.03.2025

Թուրքիան Եվրոպային կոչ է անում ստեղծել իր ուժային կենտրոնը

Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը` նվազեցնելու Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ ստեղծելով ուժի նոր կենտրոն մայրցամաքում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ Թրամփի գործողությունները «տագնապային զանգ են բոլորի համար, ինչը նշանակում է, որ իրենք պետք է համախմբվեն […] ...

Պենտագոնը ծրագրում է ներդնել արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգ

15:50 06.03.2025

Պենտագոնը ծրագրում է ներդնել արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգ

ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության ինովացիոն ստորաբաժանումը (DIU) պայմանագիր է կնքել ամերիկյան Scale AI ընկերության հետ՝ մշակելու արհեստական ​​ինտելեկտի (AI) վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգի նախատիպը, որը կոչվում է Thunderforge: Այս մասին ասվում է ստորաբաժանման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Thunderforge տեխնոլոգիական լուծումը կտրամադրի AI-ի վրա աշխատող պլանավորման հնարավորություններ, որոշումների աջակցման գործիքներ և ավտոմատացված աշխատանքային հոսքեր, որոնք […] ...

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացումը

15:46 06.03.2025

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 […] ...

Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելն Ուկրաինայում․ Լավրով

15:41 06.03.2025

Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելն Ուկրաինայում․ Լավրով

Ռուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը  հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: ...

ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ

15:37 06.03.2025

ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, […] ...

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

15:33 06.03.2025

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան: Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։ 36-ամյա […] ...

BACK_TO_TOP