Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից

00:53 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց։ Այս մասին հայտնել է TASS-ը:

«Մենք պետք է պատրաստվենք նրան, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա, ինչպես դա արեց Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ: … Ես հույս ունեմ համոզել ԱՄՆ նախագահին ձեռնպահ մնալ այս միջոցից», – ասել է Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում:

Մակրոնի խոսքով՝ այս որոշումը կազդի եվրոպական տնտեսության զարգացման վրա։

«Դա ավելի է խորացնում առկա դժվարությունները, բայց մեր կողմից անպատասխան չի մնա։ Ուստի, եվրոպացի մեր գործընկերների հետ միասին հակաքայլեր պատրաստելով, մենք կշարունակենք ամեն կերպ փորձել համոզել ԱՄՆ ղեկավարությանը, որ այս որոշումը կվնասի բոլորին»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ավելի վաղ Թրամփը Վաշինգտոնում իր կաբինետի առաջին նիստում հայտարարել էր, որ ԵՄ-ից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշումն արդեն կայացվել է և շուտով կհայտարարվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

15:08 06.03.2025

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: ...

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

15:05 06.03.2025

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […] ...

SHANTNEWS

15:00 06.03.2025

SHANTNEWS

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:55 06.03.2025

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

14:43 06.03.2025

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ […] ...

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

14:35 06.03.2025

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների […] ...

BACK_TO_TOP