Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

17:22 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն:

Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության:

Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե անց, 41-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Մեծամոր համայնքի Մայիսյան բնակավայրի սկզբնամասում հայտնաբերվեց նաև նրա մորեղբոր որդին, որի «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու գողացած օդորակիչներից մեկը: Մինչ «Նիսանը» տեղափոխվում էր բաժնի պահպանվող հատուկ տարածք` համայնքային ոստիկանները Մայիսյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերեցին 41-ամյա տղամարդու վարած «Օպել Վեկտրան»: Սա էլ տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք. այս մեքենայում ևս հայտնաբերվեց գողացված օդորակիչ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, քննիչի որոշմամբ 41-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր, այնուհետև, դատարանի որոշմամբ, կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:

Օդորակիչները 41-ամյա տղամարդը գողացել էր փետրվարի 28-ի ժամը 21.30-ի սահմաններում` Մայիսյան գյուղում գտնվող չրի արտադրամասի տարածքից: Արտադրամասի տիրոջից ընդունվեց հաղորդում, սակայն Արմավիրի համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները սրանով չավարտվեցին:

Հունվարի 16-ին հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը: Հիմնավորվեց, որ հենց 41-ամյա տղամարդն է գիշերը հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում դրված վճարային տերմինալի դուռը՝ գողացել մոտ 90 հազար դրամ:

Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ևս մեկ հաղորդում ստացվել էր փետրվարի 17-ին. գողացել էին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող մի բանկի պատկանող գեներատորը:

Գողության վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվեց փետրվարի 25-ին: Հիմնադրամներից մեկի աշխատակիցը հայտնել էր, որ վերջին երկու ամսում Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող արտադրական տարածքից գողացել են տեսանկարահանող չորս սարք, համակարգչի էկրան, ստեղնաշար և հիշողության սարք: Այս անգամ էլ 41-ամյա տղամարդն էր դռան փականը կոտրելու միջոցով մտել արտադրական տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տղամարդը հիմնադրամին պատկանող իրերը վաճառել է Արմավիր քաղաքի մի բնակչի, որը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է փաստը: Իսկ գեներատորը վաճառել էր Սարդարապատ գյուղի մի բնակչի:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

15:18 06.03.2025

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։   ...

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

15:14 06.03.2025

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […] ...

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

15:08 06.03.2025

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: ...

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

15:05 06.03.2025

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […] ...

SHANTNEWS

15:00 06.03.2025

SHANTNEWS

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:55 06.03.2025

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP