Առաջարկվում է վերանայել խաղային ոլորտի հարկային քաղաքականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Առաջարկվում է վերանայել խաղային ոլորտի հարկային քաղաքականությունը

16:40 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նոր կարգավորումները, որոնք վերաբերում են խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է շրջանառության հարկի փոխարեն կիրառել տուրք, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի անմիջապես, այլ ոչ թե վեց ամիս հետո:

Խաղադրույք ձեռք բերելու իրավունքի գործող տուրքն առաջարկվում է բարձրացնել կրկնակի: Այս պահին վիճակախաղերի համար գործող տուրքը 0,1 տոկոս է կազմում խաղադրույքի ծավալի նկատմամբ, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 0,175 տոկոս: Վիճակախաղերի համար այն կսահմանվի 0,2 տոկոս, իսկ ինտերնետ շահումով խաղերի համար` 0,35 տոկոս: «Գործադիրի ղեկավարը նաեւ առաջարկել է պրոգրեսիվ աճ սահմանել այս տուրքի բարձրացման համար՝ մինչեւ խաղային օպերատորի գործարկվելը: Այս մասով Ֆինանսների նախարարությունն արդեն ձեւակերպել է նախաձեռնության առաջարկի տարբերակը: Սահմանվում է, որ ապրիլի մեկից տուրքը պետք է բարձրացվի երկու անգամ: 2026 թվականի հունվարի մեկին, եթե չունենանք խաղային օպերատոր, ապա տուրքը եւս մեկ անգամ կբարձրացվի այն չափով, որքան հիմա է բարձրանում»,- նշել է հիմնական զեկուցողը: Նա հայտնել է, որ եթե ընկերությունները գնան շրջանառության ծավալներն արհեստականորեն նվազեցնելու ճանապարհով, ապա հարկային բեռը բարձրացնելուն ուղղված նոր օրենսդրական փոփոխություն է ներկայացնելու:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը խոսել է շրջանառության հարկը պետական տուրքով փոխարինելու նպատակահարմարության մասին եւ պարզաբանել, որ փոփոխությամբ մոտավոր հաշվարկով ամեն ամիս 2,7 մլն դոլար հավելյալ եկամուտ է ստացվելու այս մասով: «Չեմ ցանկանում այս եկամուտները կորցնենք, եւ այս կարգավորումը 6 ամիս ուշ ուժի մեջ մտնի»,- նշել է հիմնական զեկուցողը: Բնագավառի խնդիրների կարգավորման առումով կարեւորվել է խաղային ոլորտի օպերատորի ինստիտուտի ներդնումը: Պատգամավորները խոսել են խաղային օպերատոր չունենալու պատճառների, խաղամոլության հետեւանքների եւ դրանց վերացման մեխանիզմների մասին:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկել է այս տեսքով հավանության արժանացնել օրենսդրական փաթեթը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

15:18 06.03.2025

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։   ...

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

15:14 06.03.2025

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […] ...

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

15:08 06.03.2025

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: ...

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

15:05 06.03.2025

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […] ...

SHANTNEWS

15:00 06.03.2025

SHANTNEWS

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:55 06.03.2025

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP