Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է փետրվար ամսին իրականացրած միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է փետրվար ամսին իրականացրած միջոցառումները

16:15 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի փրկարարական վարչությունը կազմակերպել և անց է կացրել մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործողություններ իրականացնելու հմտությունների զարգացմանը, մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում բնակչության պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ Այսպիսի միջոցառումները մեծ կարևորություն ունեն, քանի որ դրանք նպաստում են բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։

Համապատասխան միջոցառումները հիմնված էին երեք հիմնական թեմաների վրա՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում», «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» և «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում»։

Թեմաները նպատակաուղղված  էին ոչ միայն արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և գործողությունների արդյունավետության բարձրացմանը, այլև նոր իրավիճակներում հնարավոր լավագույն լուծումների մշակմանը և կիրառմանը։

Միջոցառումները կազմակերպվել են Երևան քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում՝ ներառելով ինչպես դպրոցներ, այնպես էլ մանկապարտեզներ և մշակութային հաստատություններ․ «Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց», «Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոց», «Երևանի թիվ 98 հիմնական դպրոց», «Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ները, «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի թիվ 151 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ները և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։ Միջոցառումները նպատակ են ունեցել ընդգրկել լայն շրջանակ՝ ապահովելով կրթական և մշակութային հաստատություններում տարբեր արտակարգ իրավիճակներում աշխատակիցների և աշակերտների պատրաստվածությունը։

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքների հիմնական նպատակներն էին ղեկավար կազմի և սաների գործնական հմտությունների կատարելագործումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հրամանատարական կազմի մարտավարական մտածողության խթանումը։ Ուղղակիորեն մեծ ուշադրություն էր հատկացվում հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների կառավարման բարելավմանը, ինչպես նաև օղակների հրամանատարների գործնական կարողությունների կատարելագործմանը և մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության ստուգմանը։

Միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել շուրջ 3200 մասնակից։

Կարևորելով նմանատիպ ուսումնավարժանքների իրականացման անհրաժեշտությունը և շարունակական վերապատրաստման կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը շարունակաբար կիրականացնի նման միջոցառումներ՝ ապահովելով աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակ և առավելագույն արդյունավետություն ցանկացած իրավիճակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

15:18 06.03.2025

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։   ...

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

15:14 06.03.2025

Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանը

Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […] ...

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

15:08 06.03.2025

2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցել

Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: ...

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

15:05 06.03.2025

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […] ...

SHANTNEWS

15:00 06.03.2025

SHANTNEWS

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:55 06.03.2025

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP