Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+11.09 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին

15:35 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի բարօրության։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին ու իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային համագործակցության ասպարեզում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ժողովրդավարական համընդհանուր արժեքների վրա: Բարձր ենք գնահատում Ավստրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն առավել կաշխուժանան ու կհագենան նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագայի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մոտ ապագայում Ձեզ հետ հանդիպելու և արդյունավետ քննարկում ունենալու ակնկալիքով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

14:43 06.03.2025

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ […] ...

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

14:35 06.03.2025

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների […] ...

Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Աբխազիային լուծել էներգետիկ խնդիրը

14:23 06.03.2025

Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Աբխազիային լուծել էներգետիկ խնդիրը

Ռուսաստանը մի կողմ չի կանգնի և կաջակցի Աբխազիային էներգետիկ խնդիրների հետ կապված արտակարգ իրավիճակներում, հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կբարելավվի և կպարզեցվի, ինչը ռուսական պետության ղեկավարի առաջնահերթությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեկ նախագահը շատ, շատ մանրակրկիտ և դրական զրույց ունեցավ Աբխազիայի ընտրված […] ...

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնում

14:17 06.03.2025

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնում

Ռուսաստանը փոխզիջումների տեղ չի տեսնում Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտներ տեղակայելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում: Այս քննարկումն ընթանում է բացահայտ թշնամական նպատակներով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա ԵՄ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ […] ...

Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները

14:10 06.03.2025

Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները

Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը – խմբ.) ինձ խնդրեց արագացնել աշխատանքը ֆրանսիական օգնության տարբեր փաթեթների վրա: Որովհետև մենք՝ եվրոպացիներս, չենք կարող սահմանափակվել հայտարարություններով: Մենք նաև պետք է գործենք փոխհատուցելու ամերիկյան օգնությունը, որը կարող է […] ...

Խանդանյանը Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի հնարավոր հետկանչման հարցի հետ

14:00 06.03.2025

Խանդանյանը Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի հնարավոր հետկանչման հարցի հետ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Միջազգային իրավական հարցեով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատման որոշումը չի կապում միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ՝ ՀՀ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառներին ու հնարավոր տարաձայնությունների […] ...

BACK_TO_TOP