Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+4.09 oC

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

14:25 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման հետ կապված և այլ հարցեր:

Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:

Հիմնարկում պահվող անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են խնդիրներ կապված տրանսպորտային միջոցների սակավության կամ ընդհանրապես չլինելու պատճառով դատական նիստերի տևական ժամանակ ձգձգման, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, արտաքին աշխարհի հետ կապի, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնության, օտարերկրացիների կրոնական առանձնահատկությամբ պայմանավորված սննդի չտրամադրման հետ: Բարձրացվել են նաև ֆունկցիոնալության գնահատման գործընթացի և հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատման վերաբերելի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը վերոնշյալ խնդիրներին բազմիցս է անդրադարձել, մասնավորապես՝ հրապարակային մտահոգություն է հայտնել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկայի, բժշկական օգնության պատշաճ ապահովման վերաբերյալ:

Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների անբավարարության հարցը։

Այցի արդյունքները կամփոփվեն, Պաշտպանի լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

11:13 06.03.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված […] ...

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

11:10 06.03.2025

Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Հնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում […] ...

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

10:52 06.03.2025

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […] ...

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:40 06.03.2025

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […] ...

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

10:32 06.03.2025

ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […] ...

BACK_TO_TOP